ՓՈԽԻ՜Ր, ՄԻ ՀԱՊԱՂԻ՜Ր:

July 20, 2009

Դե մերն ուրիշ է

Մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանում քաղբանտարկյալների մի մեծ զանգված կա: Նույնիսկ համաներման կիրառումից հետո նրանց թիվը Հայաստանում շարունակում է մնալ 20-ից ավել: Վերջերս իշխանությունները դիմեցին էլ ավելի ստոր քայլերի և «գործ սարքեցին» Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գլխին: Հայաստանում քաղաքական լարվածությունը չի մարում: Դրա պատճառներն են իշխանությունների օրինազանցությունները և մարդկանց անտարբերությունը:
Չնայած չէ, մարդիկ այնքան էլ անտարբեր չեն: Երբ Ադրբեջանում ձեռբակալեցին և սկսեցին “գործ են սարքել” ադրբեջանցի երկու երիտասարդներ Ադնանի և Էմինի գլխին, միանգամից հզոր ակտիվացում ի հայտ եկավ մեր հայ երիտասարդների շարքում: Դա առավել քան ճչացող էր սոցիալական ցանցերից ամենամեծում՝ Facebook-ում: Այն մարդիկ, որոնք ձայն չէին հանում տարուց ավել Հայաստանում առկա տասնյակ քաղբանտարկյալների մասին, առավել ևս վերջերս ձեռբակալված ՀԱԿ երիտասարդ ակտիվիստի (ի միջիայլոց, և՜ Հայաստանում, և՜ Ադրբեջանում գործը սարքում են խուլիգանության հոդվածով), արագորեն սկսեցին բարձրաձայնել Ադրբեջանում տիրող անարդարությունները: Այդ ամենը կարելի է անվանել մեկ բառով՝ ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ:
Ցավալի է, երբ հարևան երկրում բանտարկում են անմեղ երիտասարդ ակտիվիստների և ձգտում, որ «քաղբանտարկյալ» երևույթն անպակաս լինի Ադրբեջանում: Ես նույնպես միացա մի քանի խմբերի, որպեսզի իմ բողոքը հայտնեմ այդ ամենի կապակցությամբ: Բայց ես կարծում եմ յուրաքանչյուր օտարամոլությամբ տառապող հայ, ով միանում է նման խմբերի և բողոքի ձայն բարձրացնում, պետք է հասկանա, որ ինքն առնվազն ազնիվ չէ: Այսինքն, երբ դատապարտում ես մի երևույթ, իսկ քո դիմացը տեղի ունեցող վայրագությունների նկատմամբ անտարբեր ես, դիմացինդ չի հավատա քո արարքների ազնվությանը, որովհետև դրանք ձևական կթվան:
Ցանկալի կլինի վերջ տալ նման երևույթներին, քանի որ մեր, հայերիս, դժբախտության պատճառներից մեկը դարեր շարունակ եղել է օտարամոլությունը: Մենք կսիրեինք, կգուրգուրեինք հեռավորին՝ թքած ունենալով մեր կողքինի վրա: Մինչդեռ լուծի՜ր քո խնդիրները, այնուհետև օգնի՜ր մյուսներին: Հակառակ դեպքում ծիծաղելի լինելուց զատ քո արարքները չեն անվանի:

Advertisement

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Theme: Rubric. Blog at WordPress.com.

Follow

Get every new post delivered to your Inbox.